Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում ստանալ ինչպես նոր նույնականացման քարտեր, այնպես էլ չեն կարողանում փոխել ժամկետը լրացած քարտերը։ Aravot.am-ին ահազանգած քաղաքացիները նշեցին, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Կապանի տարածքային անձնագրային ծառայությունում իրենց հերթագրում են՝ ասելով, որ դեռ հայտնի չէ՝ երբ կլինի։
«Նույնականացման քարտով գործարքներ պիտի անենք, ես մի քանի կազմակերպությունների հաշվապահություն եմ անում, մեկը՝ դպրոցի տնօրեն է, չենք կարողանում ստորագրել փաստաթղթերը, մարդիկ աշխատավարձ պիտի ստանան։ Ինչո՞ւ պիտի ուրիշ անձի քարտով մուտք գործենք համակարգ»,-ասում է մեր զրուցակիցը՝ չցանկանալով նշել անունը։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այն քաղաքացիները, որոնք զանգահարում են ոստիկանության թեժ գիծ՝ նրանց նույնականացման քարտերը տրվում են։
Aravot.am-ը պարզաբանում ստանալու գրավոր հարցումով դիմել էր ՀՀ ոստիկանություն։

Կարդացեք նաև
«Վերոգրյալով պայմանավորված ԱՎ վարչության կողմից ներկա պահին նույնականացման քարտեր տրամադրվում են որոշակի սահմանափակումներով եւ միայն այն անձանց, ովքեր իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն։ Այս առումով հարկ է նշել նաեւ, որ 2023թ.-ի հունվարի 1-ից հետո բոլոր այն ոլորտներում, որոնց գործունեությունը կանոնակարգող օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության փոխարեն քաղաքացիներն իրենց իրավունքները պետք է իրացնեն ՀՀ կառավարության 2017թ.-ի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու եղանակով, քանի որ ՀՀ տարածքում շահագործվող էլեկտրոնային համակարգերն ունեն բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ էլեկտրոնային ծառայություններ հայցելու եւ ստանալու տեխնիկական հնարավորություն եւ հասանելիություն»,-ասված է պաշտոնական պատասխանի մեջ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































