ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Արարատի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում ուղղել և հողաշերտից մաքրել են Լուսաշող համայնքի «Մոշաղբյուր» հին գյուղատեղիի մեծ գերեզմանոցում գտնվող երեք խաչքար:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպություն


















































 
                        

 
          
          
         
 
                                    
                                    
                                   