Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկայանատեղիում հաշմանդամություն ունեցող մարդկանց մեքենաների համար կարմիր գծանշման գույնն ու ձեւը կփոխեն, նրանց տեղում կայանած այլ վարորդների կտուգանեն

Նոյեմբեր 30,2022 17:11

Այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Հիմնական զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ ներկայումս համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, որպես տարբերակիչ միջոց եւ պարտադիր տարր, առանձնացվում են կարմիր գույնի գետնանշումներով, որոնցում թեեւ առկա են առանձին հատվածներ՝ նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների կայանման համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից:

Ներկայումս նաեւ կիրառվում է ընդհանուր մոտեցում վճարման դրույքաչափերի վերաբերյալ, եւ համայնքային վճարովի ավտոկայանատեղերն առանձնացված չեն ըստ գոտիականության: Ըստ գոտիականության առանձնացված չեն նաեւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերը:

Այս բացերը լրացնելու համար առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար կարմիր գույնի գծանշումը փոխել այլ գույնով ու ձեւով, որը կսահմանի կառավարությունը, նաեւ գոտիավորել: Կլինեն առանձնացված հատվածներ ու տարբերակված դրույքաչափեր:

Հարցին՝ եթե հաշմանդամություն ունեցող անձի համար նախատեսված տեղում այլ վարորդի մեքենա կայանի, տուգանվելո՞ւ է՝ փոխնախարարը պատասխանեց, որ գործող օրենսդրությամբ սահմանված են տույժեր, բայց նախ պետք է տարբերակումը մտցնեն այնպես, որ վարորդները չշփոթեն:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930