Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտական ջանքերին՝ ամուր խաղաղությանը և խնդիրների լուծմանը հասնելու համար»․ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ

Դեկտեմբեր 03,2022 21:34

Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցում ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Դրա մասին հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, ով մասնավորապես ասել է.

«Մենք եռակողմ հանդիպումներ ենք անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Հանդիպումներն անցկացրել է պետքարտուղար Բլինքենը։ Նա նաև շարունակում է պահպանել կապը կողմերի հետ հեռախոսային կապի միջոցով։

Վերջին հանդիպմանն արտգործնախարարները պայմանավորվեցին արագացնել բանակցությունների ընթացքը և ևս մեկ հանդիպում կազմակերպել։ Երկու կողմերն էլ իրենց երախտագիտությունը հայտնեցին ամերիկյան կողմին՝ նախարարական հանդիպումը կազմակերպելու համար։ Մենք, իհարկե, հուսով ենք, որ երկխոսությունն ու կառուցողական մթնոլորտը կշարունակվի, ուստի մենք շարունակում ենք աջակցել դիվանագիտական ջանքերին՝ ամուր խաղաղությանը և խնդիրների լուծմանը հասնելու համար»,- նշել է Նեդ Փրայսը։

Թարգմանությունը՝ «Ամերիկայի ձայնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031