Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակների ձևավորման ու փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները

Դեկտեմբեր 04,2022 22:15

Դեկտեմբերի 3-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հանդիպում են ունեցել պատերազմի օրերին Արցախ այցելած Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Ջոն Ինյարիտուի և նրան ուղեկցող պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում էին ՀԲԸՄ նախագահ Վազգեն Յակուբյանը և Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիան»-ի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը։

Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող թշնամական գործողությունների վերաբերյալ։

Քննարկվել են նաև Արցախի և Իսպանիայի միջև բարեկամական շրջանակների ձևավորման ու փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները։

ԱՀ ԱԺ պատվիրակությունը հաստատել է, որ կարգավորման երկարատև հնարավորությունը կարող է լինել միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքի միջազգային ճանաչման դեպքում։

Հանդիպման ավարտին Սերգեյ Ղազարյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի անունից Ջոն Ինյարիտուին ու Լևոն Գրիգորյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» և «Երախտագիտություն» մեդալներով։

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031