Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ. «Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ»

Դեկտեմբեր 09,2022 22:02

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ՖԲ գրառումը.

Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ (ԱՀ դատախազության հայտարարությունը՝ այստեղ)

Դեռևս 2020թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ:

Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր արդեն երկու տարի: Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։

Ֆոսֆորային զենքը՝
1. ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
2. ունակ է առաջացնելու մարդկային մեծ կորուստներ, պատճառելու տառապանք,
3. ունակ է մեծ վնաս հասցնելու շրջակա բնական միջավայրին,
4. արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը:

Միջազգային հանրությունը իրավունք չունի անտեսելու զօր ու գիշեր աղաղակող այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031