Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը. Ժոզեպ Բորել

Դեկտեմբեր 12,2022 23:55

ԵՄ առաքելությունը Հայաստանում իր աշխատանքները կավարտի դեկտեմբերի 19-ին: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը:

Բորելն ասել է, որ հոկտեմբերին տեղակայված առաքելությունն ապացուցել է իր արդյունավետությունը և աշխատանքների կավարտի դեկտեմբերին, ինչպես որ նախատեսվում էր:

Միաժամանակ, նրա խոսքով, Հայաստանում կտեղակայվի թիմ՝ հաջորդ տարի հնարավոր քաղաքացիական առաքելություն սկսելու հարցը քննարկելու համար, եթե նման համաձայնություն լինի:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031