Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Դեկտեմբեր 16,2022 22:02

Հայաստանի կառավարության, քաղաքական, կրոնական առաջնորդների, քաղաքացիական հասարակության և  դիվանագիտական կորպուսի հետ իր  հրաժեշտի հանդիպումներում դեսպան Թրեյսին գոհունակությամբ շեշտեց ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված հայ-ամերիկյան փոխգործակցության դրական շարժընթացը և ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի անկախության և ինքնիշխանության հարցում։ Խոսելով ընթացիկ մարտահրավերների մասին՝ նա  մտահոգություն հայտնեց Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որոնք կրում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որով Ադրբեջանին կոչ է անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ իր հրաժեշտի հանդիպումներում դեսպան Թրեյսին ընդգծեց ԱՄՆ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն, տևական խաղաղության հաստատմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին կարևորեց Հայաստանի հանձնառու մոտեցումները մարդու իրավունքների հարցում, ինչը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների առանցքային տարրերից է։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հրաժեշտի հանդիպումներում դեսպան Թրեյսին բարձր գնահատեց ԱՄՆ կոնգրեսի և ՀՀ ազգային ժողովի միջև ձևավորված կարևոր հարաբերությունները, որի ակնառու դրսևորումներից էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի սեպտեմբերյան այցը Հայաստան:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ հրաժեշտի հանդիպումներում դեսպան Թրեյսին գովեստով արտահայտվեց Հայաստանի ներդրումային ներուժի վերաբերյալ և ընդգծեց ապագա տնտեսական զարգացման կարևորությունը։

Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին վերստին ընդգծեց խաղաղության հաստատման իր հույսը՝ ի հեճուկս ներկայիս մարտահրավերների։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին բարձր գնահատեց դեսպանության և քաղաքային իշխանությունների սերտ աշխատանքային հարաբերությունները։

 

Երեւանում ԱՄՆ դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031