Լրահոս
Օրվա լրահոսը

«Կխնդրեի դատական նիստի այդ հատվածն անցկացնել դռնփակ»․ Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին դատարանին ներկայացնելու առիթով

Դեկտեմբեր 20,2022 14:46

«Կխնդրեի դատական նիստի այդ հատվածն անցկացնել դռնփակ»,- նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի իր պաշտպանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, քանի որ նա նիստին չէր մասնակցում, այսպես պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց նիստն անցկացնել դռնփակ, քանի որ ինքը բժշկական փաստաթղթեր պետք է ներկայացնի և տեղեկություններ, որոնք վերաբերում են բժշկական գաղտնիքին։ Աննա Դանիբեկյանը խնդրեց այդ փաստաթղթերը տրամադրել դատարանին՝ նշելով, որ միգուցե անհրաժեշտ չլինի դրանք ներկայացնել։

Հայկ Ալումյանն ասաց, որ ցանկանում է որոշ մեկնաբանություններ անել։ Աննա Դանիբեկյանը հարցրեց՝ Ռոբերտ Քոչարյանի բուժման տևողության մասին տեղեկություններ ունե՞ք, փաստաբանը պատասխանեց՝ հենց այդ մասին էի ցանկանում դռնփակ նիստում որոշ մեկնաբանություններ անել։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ հաշվի առնելով, որ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ հարցը պետք է քննարկվի դռնփակ, խնդրում է կողմնակի անձանց դուրս գալ դատական նիստերի դահլիճից։

Նշենք նաև, որ այսօրվա դատական նիստին կողմերն առարկեցին թարգմանչի՝ դատական նիստին մասնակցության դեմ, քանի որ պարզ դարձավ, որ նա չունի անգլերենի լեզվաբանի ու թարգմանչ որակավորում։

Դռնփակ նիստից հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 31-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031