Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրելով դուռը մուտք էր գործել միայնակ ապրող 75-ամյա բնակչի տուն, հարվածներ հասցրել, հափշտակել 1.000.000 դրամ

Դեկտեմբեր 22,2022 14:34

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող տներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ, հարձակվել նշված տանը միայնակ ապրող 75-ամյա բնակչի վրա, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031