Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցելով փոքր և միջին բիզնեսներին․ «Գալաքսի» ընկերությունների խմբի մասնակցությամբ բացվեց ամանորյա ցուցահանդես-տոնավաճառը

Դեկտեմբեր 25,2022 14:43

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվեց ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը՝ «Big Christmas market with Coca-Cola 2023»-ը։

Big Projects ՍՊԸ-ի կողմից կազմակերպված տարվա ամենամեծ ու մասշտաբային ամանորյա իրադարձությունը ընդգրկում է 280-ից ավել ամենատարբեր մասշտաբի բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ: Ընկերությունների մեծամասնությունը հայկական փոքր և միջին բիզնեսներն են, որոնք կարողանում են ներկայանալ միջազգային մի շարք խոշոր բրենդերի կողքին՝ մեկ հարթակում: Ցուցահանդեսի շրջանակներում գործելու է նաև սոցիալական անկյուն, որտեղ ներկայացված են լինելու հասարակական և բարեգործական մի շարք կազմակերպություններ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Big Christmas Market-ի գլխավոր գործընկեր:

«Ուրախ ենք մեր շարունակական մասնակցությունն ունենալ այս ցուցահանդես-տոնավաճառին` որպես Գլխավոր գործընկեր: Այսօրինակ հարթակները մեծապես նպաստում են հայկական բիզնես միջավայրի ակտիվությանը Հայաստանում»,-նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդմանը, բիզնեսներին տալ հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և, իհարկե, օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ հունիսից:

Ներկաներին ողջունեց ցուցահանդեսի կազմակերպիչ՝ «Big Projects» ընկերության հիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը:

«Մեր թիմն առանց որևէ ջանք խնայելու հունիսից պատրաստվել է այս օրվան: Շնորհակալություն եմ հայտնում մեզ վստահած 280 գործընկերներին՝ չնայած անկայուն և դժվար ժամանակներին: Վստահ ենք, որ սա լավ առիթ է համատեղելու հաճելին օգտակարի հետ՝ կատարել ամանորյա գնումները՝ մեկ վայրից և խթանել է տեղական արտադրության սպառմանը»:

Ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացմանը ներկա են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Ցուցահանդեսի հիմնական գործընկերն է «Կոլա Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը», գլխավոր հովանավորը՝ Orig Inn market ընկերությունը։

Big Christmas market with Coca-Cola 2023-ի դռները բաց են դեկտեմբերի 23-27-ը, ժամը՝ 12:00-23:00-ը։ Մուտքն ազատ է։ Հավելենք, որ Հանրապետության հրապարակից դեպի համալիր են շարժվելու անվճար ավտոբուսներ՝ յուրաքանչյուր ժամը մեկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031