Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն արմավիրցի Անի Հովսեփյանը ՀՀ 10 լավագույն մարզիկների շարքում

Դեկտեմբեր 31,2022 20:22

Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել 2022 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների շարքում է նաև ՀՀ Արմավիրի մարզի Դալարիկ բնակավայրի բնակչուհի Անի Հովսեփյանը, ով Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշայինների եզրափակչում 4:1 հաշվով առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնի նկատմամբ և արժանացել Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչմանը:

Շնորհավորում ենք Անի Հովսեփյանին և մաղթում միջազգային ասպարեզում նոր հաղթանակներ ու նվաճումներ, Հայաստանի Հանրապետության դրոշը հպարտորեն բարձրացնելու բազում հնարավորություններ ու հաջողություններ։

Արմավիրի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031