Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի համար համընդհանուր աղոթք՝ Ֆրանսիայի բոլոր գործող եկեղեցիներում

Հունվար 09,2023 14:18

Ռեննի արքեպիսկոպոս եւ քրիստոնյաների միասնության եւ հուդայականության հետ հարաբերությունների Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հայերի համար համընդհանուր աղոթք է արվել Ֆրանսիայի բոլոր գործող եկեղեցիներում՝ Աստվածահայտնության տոնի առթիվ հունվար 8-ի կիրակնօրյա պատարագների ժամանակ.

«Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, որոնք հանգեցնելու են նրանց բնաջնջմանը։ Բոլորիս մեջ արթնացրու գթասրտություն, որը կարող է օգնել նրանց։ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության եւ երկխոսության մղում, որպեսզի հարգվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031