Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ․ Արթուր Ղազինյան

Հունվար 15,2023 15:39

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը

Ռուբեն Վարդանյանին պետք է աջակցել ու պաշտպանել գոնե միայն այն պատճառով, որ այսօր ինքն է թողել իր ազատ ու բարեկեցիկ կյանքը ու գնացել Արցախ:

Նրա փոխարեն այսօր Արցախում պետք է լինեին ծագումով արցախցի մեծ թվով այլ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ, մշակույթի ու արվեստի գործիչներ` իրենց փորձով, կապերով ու կապիտալով:
Նրանք պարտավոր են դա անել, իսկ Վարդանյանը` ոչ:

Բայց ինքն է այնտեղ, ինքն է իր վրա վերցրել այդ ծանր բեռն ու մեծ պատասխանատվությունը, ինքն է պայքարում Արցախի ինքնորոշման ու ազատության համար, ինքն է հակառակվում Հայաստանի ու Արցախի իշխանությունների սխալ ու պարտվողական քայլերին:

Ռուբեն Վարդանյանին քննադատողները նախ պետք է թողնեն իրենց տաք ու անվտանգ անկյունն ու գնան Արցախ` կանգնեն արցախցու կողքին, ապրեն արցախցու կյանքով, կիսեն նրանց հոգսն ու անհանգստությունը:

Հ.Գ. Հեշտ է ամերիկաներում, եվրոպաներում ու ռուսաստաններում կամ Երևանի կենտրոնում ապահով նստած դատողություններ անել Վարդանյանի բրիտանական կամ ռուսական արմատների մասին, իսկ ծայրահեղ բարդ ու վտանգավոր է անել այն, ինչ արեց ինքը . . .

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031