Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել, քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի. Ալեն Սիմոնյան

Հունվար 28,2023 10:23

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ։

Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար:

Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, եւ առավել, քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի։ Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։

Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին։

Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031