Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն․ Արման Թաթոյան

Հունվար 28,2023 13:20

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Մենք պետք է կանգնենք մեր զինվորի ու սպայի կողքին այսօր ավելի ամուր ու հաստատակամ, քան երբևէ: Նրանք իրենց կյանքի ու առողջության հաշվին պաշտպանում են մեր անկախությունն ու անվտանգությունը և արժանի են հարգանքի ու խոնարհման:

Բանակը մեր պետականության ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Այն անցել է կայացման փառավոր ճանապարհ: Ցավոք, հիմա անցնում է ծանր փորձությունների միջով, բայց վստահ ենք, որ նշմարվելու են հաղթահարման ուղիները:

Այս օրը ևս մեկ առիթ է, որ մենք մեր երախտիքի խոսքն ուղղենք բոլոր նրանց, որոնց հարազատներն իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքն ու մեր երեխաների ապագան, ինչպես նաև առողջություն մաղթենք բոլոր վիրավոր զինծառայողներին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ նման սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը շնորհավորում է բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ:
Շնորհավո՜ր տոնդ, հայոց բանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031