Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակը շարունակում է կանգուն մնալ, շարունակում է մեր բոլորի անվտանգության ու Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորը մնալ. Վահե Հակոբյան

Հունվար 28,2023 13:25

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:

Հայոց բանակը կայացման բարդ ու դժվարին ճանապարհ է անցել։ Մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր ամրությունն ու անպարտությունը, անցել է նաև ցավի ու զրկանքների, դաժան փորձությունների միջով։ ՀՀ զինված ուժերի համար լրջագույն փորձություն էին 2018-ին հաջորդած տարիները՝ սկսած Հայաստանի իշխանությունների թիրախային հարվածներից, որոնց նպատակն էր արհեստականորեն արժեզրկել մեր բանակը, մինչև 2020-ի 44-օրյա պատերազմ, մինչև այսօր առկա անորոշություն ու անկայունություն։ Եվ չնայած կրած հարվածներին ու անդառնալի կորուստներին՝ այսօր Հայոց բանակը շարունակում է կանգուն մնալ, շարունակում է մեր բոլորի անվտանգության ու Հայաստանի Հանրապետության գոյության երաշխավորը մնալ։

Արդեն երեք տասնամյակ է՝ հունվարի 28-ը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս օրը հպարտության, ուժի ու հավատի խորհուրդ ունի իր մեջ, անհնարինը հնարավոր դարձնելու ու նոր հաղթանակներ կերտելու խորհուրդ։ Այսօր՝ շարունակվող պարտության այս օրերին, դժվար է խոսել նոր հաղթանակների մասին, բայց, վստահաբար, դրանք լինելու են։

Հայոց բանակը հայ զինվորի ոգին է՝ անպարտ, հզոր, աննահանջ։
Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հավերժ փա՜ռք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին։

Վահե ՀԱԿՈԲՅԱՆ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031