Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո ATP-ն հրապարակել է թենիսիստների վարկանիշային դասակարգման նոր ցուցակը։ Այն վերստին գլխավորել է հաղթող ճանաչված սերբ Նովակ Ջոկովիչը։
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որ Մելբուռնում հասել է կիսաեզրափակիչ, նոր ցուցակում բարելավել է դիրքը յոթ կետով եւ հանգրվանել 13-րդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   