Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմել է երկու հյուրատուն-ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր կողմերից գալիս են փորձելու վերջինիս պատրաստած ուտեստները։
Յուրան ռեստորանային գործում է արդեն 26 տարի. սկզբում աշխատել է խոհարարի օգնական, հետո մեկնել է երկրից, վարպետացել, բայց կրկին վերադարձել հայրենի գյուղ՝ Ծաղկունք։


«Խոհարարի տուն» հյուրատուն-ռեստորանը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU-ի) «Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի» շահառուներից է։ Տրամադրված դրամաշնորհի միջոցով Յուրան ավարտել է շինարարությունն ու կահավորել տարածքը։
Հյուրատան աշխատանքներին մասնակցություն ունի Յուրայի ամբողջ ընտանիքը. որդիներից մեկը նկարում ու զարդարում է հյուրատան պատերը, մայրը՝ համեղ պահածոներ է պատրաստում, կինը՝ ղեկավարում։

Կարդացեք նաև
Յուրան նաև իր վարպետությունն է փոխանցում սկսնակներին. ունի բազմաթիվ աշակերտներ Հայաստանի տարբեր շրջաններից։ Ամենակարևորը՝ աշակերտներին սովորեցնում է պատրաստել ի սրտե, մեծ հոգով և այնպես, ինչպես ընտանիքի համար։
Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:
Մանրամասն՝ տեսանյութում:




















































