Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ ՀՀ տարածքն օկուպացվա՞ծ է, թե ոչ»

Փետրվար 08,2023 18:20

«Շատ թյուրըմբռնումներ կան այդ թվում փորձագիտական հանրության շրջանում։ ՀԱՊԿ գործընկերներն արձանագրել են, որ առաջարկն ուժի մեջ է մնում, ինչի համար մենք շնորհակալ ենք, բայց հարցի էությունը հետեւյալն է․ մենք հստակ ենք ձեւակերպել խնդիրը։ ՀԱՊԿ-ն ունի փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգ, որում հստակ գրված են գործողություններ։ Միաժամանակ, կա հստակ ըմբռնում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին»,-ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն հունվարին նախընտրեց ընդունել ոչ թե ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, այլ ԵՄ դիտորդական առաքելությունը։

Փաշինյանը նշեց․ «Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարեւոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այսինքն, մեզ ասել, թե իրենց պատկերացմամբ՝ ո՞րն է ՀՀ-ն։ Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը ՀՀ հնարավոր եղավ, որովհետեւ Պրահայի քառակողմ հանդիպումից հետո ԵՄ-ն հստակ ասաց, թե որն է ՀՀ-ն։ Իրենք ընդունել են, որ ՀՀ քարտեզը սա է։ Իրենք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու։ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ։ Եթե որեւէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ո՞նց է դիտարկելու՝ ՀՀ տարածքն օկուպացվա՞ծ է, թե ոչ»։

https://www.youtube.com/watch?v=NuqSp238LYc

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728