Լրահոս
Օրվա լրահոսը

«1-ին անգամ բնական աղետի ժամանակ ՀՀ-ն Թուրքիային օգնություն է տրամադրել 1999թ․-ին»․ Ռուբինյան

Փետրվար 08,2023 21:12

«Առաջին անգամ բնական աղետի ժամանակ ՀՀ-ն Թուրքիային օգնություն է տրամադրել 1999թ․-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Ոչ միայն ցավակցել է, այլեւ կրկին փրկարարական խումբ ու հումանիտար օգնություն է ուղարկել»,-ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հարցադրումներին՝ կապված Թուրքիային հումանիտար օգնություն տրամադրելու ՀՀ կառավարության որոշման հետ։

Նա նշեց, որ 2011թ․-ին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Վանի երկրաշարժից հետո առաջարկ է արվել հումանիտար օգնություն ուղարկել, եւ այն ժամանակ վարչապետ Էրդողանը շնորհակալություն էր հայտնել ու ասել, որ օգնություն պետք չի․ «Ինչո՞ւ է ՀՀ-ն 99-ին փրկարարական խումբ ուղարկել Թուրքիա, եւ ոչ եղբայրական Հունաստան։ Աբսուրդ եմ ասում, բայց կրկնում եմ ձեր աբսուրդը»։

Ռուբինյանն ընդդիմությանը նաեւ կոչ արեց պատասխանել՝ ո՞վ է ի վերջո փակել Լաչինի միջանցքը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728