«Ես «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարն եմ, եկել ենք աշխատավարձերի համար ու ոչ միայն մեր ջոկատի աշխատավարձերի, բոլոր մեր սահմանամերձի տղերքին է վերաբերում, աշխատավարձերը իջացրել են, հոգեբանորեն ճնշում են»,- այսօր այս բողոքով կառավարության շենքի մոտ կամավորների կազմակերպած ցույցի ժամանակ հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:














Մինչ այդ կառավարությունից կամավորներին ասել են, որ 210-220%-ով աշխատավարձերը պետք է բարձրանան հունվարի 1-ից. «Ճիշտ ասեցին, 220%-ով իջավ, էլի, երեւի խառնել են, պիտի ասեին՝ իջնելու է, ասին՝ բարձրացել է»,- հեգնեց հրամանատարը՝ ասելով, որ եթե բանակի մեջ լրջություն չլինի, այն լիովին կքանդվի:
Կարդացեք նաև
Սարգիս Պողոսյանի խոսքով՝ շատ լավ է, որ Սուրեն Պապիկյանը հայտարարում է բանակում բարեփոխումների մասին, բայց մի բան հաշվի չի առել. «Թող իջեցնեն սահմանում կանգնած զորքին, եթե մի հոգի առողջ կգտնեն, ուրեմն ես ինքս կհանձնվեմ: Խի մենք էսօր առողջ մա՞րդ ունենք պոստերում կանգնած, մի հոգի չունենք: Ուզում ա 100 հատ ժիմ անի, 50 հատ եսիմ ինչ անի: Այս մարդիկ տարիքով մարդ են, 5 ժիմ սկի չեն կարա, ինչի՞ մասին է խոսքը: Էդ ի՞նչ է, վարորդական իրավո՞ւնք են ստանում, որ 50 հատ հարցից պիտի 30-ին պատասխանեն, թե՞ թազա դպրոց պիտի գնան այս մարդիկ: Այս մարդիկ սովոր են խրամատում կանգնեն, իրենց սահմանները պաշտպանեն: Պապիկյանի ասածը լավ բան է, թող ջահելությանը հավաքի, որ որոշել է, մինչեւ 25-30 տարեկան էդ պարապմունքներն անցկացնի: Բայց կամավորական ջոկատի մեջ, որ տարիքային սահմանափակում չկա, ինչի՞ մասին է խոսքը, որ 50 հատ ժիմ անի: Առողջ մարդ չկա, բոլորը հիվանդ են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































