Իտալիայում ՀՀ դեսպանը Ստեֆանիա Կրաքսին ներկայացրել է Արցախում Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Փետրվար 14,2023 23:33
Փետրվարի 14-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպեց Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Առաջ Իտալիա կուսակցության ներկայացուցիչ Ստեֆանիա Կրաքսիի հետ։
Քննարկվեցին հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերը։
ՀՀ դեսպանը սենատորին մանրամասն ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: