Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացել է Այկիդո Այկիկայ միջազգային փառատոնը

Փետրվար 20,2023 15:28

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել են 35 օտարերկրյա հյուրեր։

Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար:

Ավելին, Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոնների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը։

«Այս տարի Ucom-ի տեխնիկական աջակցությամբ ցուցադրական ելույթները կազմակերպվել են առցանց տարբերակով, որպեսզի աշխարհում հնարավորինս շատ այկիդոկաներ հնարավորություն ստանան հետևելու փառատոնին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ucom-ին գերհզոր ինտերնետ կապ ապահովելու  պատրաստակամության, հնարավորինս արագ բոլոր անհրաժեշտ գործողությունները կազմակերպելու համար», – ասել է ՀԱԱ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728