Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պահածոների գործարանի տնօրենը կալանավորվել է «Սուրմալու»-ում պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում

Փետրվար 23,2023 14:15

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Ի. Մ.-ն ձերբակալվել է։

Դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս նույն օրը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը և փաստաթուղթ կեղծելը:

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Ի.Մ.-ի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728