Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի գործով ձերբակալված մարտական դիրքի ավագի օգնականը

Փետրվար 24,2023 22:22
zerbakalum

Aravot.am-ի տեղեկություններով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ բավարարել է քննիչի միջնորդությունը՝  հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Հայկ Պետրոսյանի գործով ձերբակալված մարտական դիրքի ավագի օգնականին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ Իջեւանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած  հրազենային վիրավորումով եւ մահացած վիճակում ընդունվել Իջեւանի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետեւանքով։ Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3֊րդ մասի 1-ին եւ 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր նաեւ դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728