Երեք օր երևանցիներն ու քաղաքում գտնվող զբոսաշրջիկները նշում էին Բարեկենդանը: Երևանի սրտում՝ Դիանա Աբգարի անվան այգում և Կարապի լճի շրջակայքում կազմակերպված միջոցառումները նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը (ՄՄԳԿ)։
Հյուրերի համար պատրաստվել էր հագեցած համերգային ծրագիր՝ պարային խմբերի, երիտասարդ տաղանդավոր կատարողների, ինչպես նաև հայկական և ռուսական ժողովրդական ռոք և ջազ խմբերի մասնակցությամբ: Միջոցառման հյուրերը ծանոթանում էին Բարեկենդանի և Մասլենիցայի ավանդույթներին։

Կարդացեք նաև
Հատուկ ծրագրով ներկայացան նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնի արտիստները։
Պատրաստվել էր անվճար հյուրասիրություն, հյուրերը համտեսեցին Բարեկենդանի և ռուսական Մասլենիցայի խորհրդանիշները՝ ախորժելի թխուկներ և նրբաբլիթներ։

«Բարեկենդանը հայ և ռուս ժողովուրդների ամենահին և սիրելի տոներից։ Մեզ համար կարևոր էր ներկայացնել երկու ժողովուրդների ավանդույթները, ցույց տալ մշակութային ընդհանրությունները։ Հուսով ենք, որ նման միջոցառումներն էլ ավելի կուժեղացնեն մեր ժողովուրդների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Եռօրյա տոների ավարտին այրվեց Մասլենիցայի խրտվիլակը, որը խորհրդանշում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։
«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն



















































