«Նայում էի լուրերը, մի շատ հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ. խոնարհ հարսի պես Ալեն Սիմոնյանի առաջ կանգնած էր Էդմոն Մարուքյանը: Հիշում եմ իրենց փոխադարձ հայհոյանքներն ԱԺ դահլիճում. տեսարանը շատ հուզիչ էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով «մարտի 1»-ի վերաբերյալ լրագրողների հարցերին: Լուսանկարը, որը տեսել էր Աղվան Վարդանյանը, արվել էր այսօր, «մարտի 1»-ի հուշակոթողի բացման ժամանակ:

Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ «մարտի 1»-ը այսօրվա նախադեպն ու սկիզբն էր. «Պատահական չէ, որ Վազգեն Սարգսյանի Արմեն Սարգսյան եղբայրը ամիսներ առաջ ասել էր՝ ովքեր, որ կազմակերպեցին «մարտի 1»-ը, նրանք այսօրվա իշխանությունն են»:
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «մարտի 1»-ը բացահայտված է, պարզապես մեղավորները պատժված չեն», Աղվան Վարդանյանի կարծիքով, նա նկատի ունի ինքն իրեն:
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանը խորապես համոզված է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ մեկի հետ, որեւէ առեւտրի չի գնացել. նման հայտարարություն նա արեց՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ գործող իշխանության կողմից տարիներ շարունակ «մարտի 1»-ի մեղավոր համարվող Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց՝ այդ նույն իշխանության շրջանում: Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ «ՍԴ-ն գիտե՞ք ինչ բան է»: Նա նկատի ունի, որ այդ շրջանում ՍԴ-ն ազատ էր իշխանական ճիրաններից եւ արդար որոշում է կայացրել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































