Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում միջազգային գործընկերներին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու դատարանի որոշման իրականացումը». Փաշինյանը՝ Շոլցի հետ ասուլիսում

Մարտ 02,2023 21:44

«Շատ էական կարող է լինել միջազգային փաստահավաք խմբի առաքումը Լաչինի միջանցք, Լեռնային Ղարաբաղ միջազգային հանրության համար իրավիճակի ավելի համապարփակ ծանոթացման համար»,-Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը :

Նա անդրադարձավ փետրվարի 22-ին միջազգային արդարադատության դատարանի՝ իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանը, որով պարտադրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների եւ բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը:

«Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու դատարանի որոշման անհապաղ իրականացումը: Կարեւորում ենք Գերմանիայի ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության, համամարդկային արժեքների պահպանման երկրի՝ հստակ դիրքորոշումը, որը կաջակցի Հարավային Կովկասում կայունության, խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031