Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լյուիս Բոնոն հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս: Այս մասին մարտի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Սա մեր քայլերի մեջ առաջինն է, և մենք ակնկալում ենք, որ դա կլինի կանոնավոր այց Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ: Պարոն Բոնոն նախատեսում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացին, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մեր կայուն հանձնառությանը։ Ինչպես նախկինում նշեցի, այցի շրջանակում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ՝ Բաքու, Երևան և Թբիլիսի՝ ըստ այդ հերթականության»,- ասել է խոսնակը:
Փրայսը նշել է, որ այդ այցը Բոնոյի համար հնարավորություն կընձեռի զարգացնել մի քանի շաբաթ առաջ՝ փետրվարի կեսին, Մյունխենի անվտանգության համաժողովում պետքարտուղար Բլինկենի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։
«Մենք, ինչպես ասացինք այդ եռակողմ ներգրավվածության ավարտին, ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերով,- ասել է Փրայսը:- Այս բոլոր երեք քաղաքներում պարոն Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































