Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները:
Զրուցակիցները քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև սահմանազատման հետ կապված գործընթացների վերաբերյալ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն