Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Արսենյանի ընկերությունը չի հայտնում, թե երբ է Սուրեն Պապիկյանը ամրագրել 412 000 դոլարանոց բնակարանը. «Հետք»

Մարտ 08,2023 16:55

«Հետք». Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի ընկերությունը չի պարզաբանում, թե երբ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամրագրել «Բյուրեղ» բնակելի համալիրում գտնվող թանկարժեք բնակարանը։

«Հետքը» նախորդ շաբաթ գրեց, որ 2022 թ․ հուլիսի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 69 միլիոն դրամով (168 հազար ԱՄՆ դոլար) Երևանում 165 քմ մակերեսով բնակարան է գնել։ Մենք հարց էինք բարձրացրել, թե ինչպես է հնարավոր ներկայում 412 հազար դոլար արժեցող բնակարանը 6 ամիս առաջ 100 միլիոն դրամ պակաս արժեքն ունենա։ Սուրեն Պապիկյանը մեզ առաջարկել էր այդ հարցի պատասխանը ստանալ բնակարանը վաճառող ընկերությունից։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը գրավոր հայտնել է, որ «հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարության սկսելը»։

Այդուհանդերձ մենք ևս մի քանի հարց ուղղեցինք «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, որոնցից գլխավորը հետևյալն էր․ «Ե՞րբ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի համալիրի «Դ» մասնաշենքի 94 նախագծային բնակարանի ամրագրումը»։ Տրամադրել պատասխանը հավաստող փաստաթուղթ, տեղեկանք, գրություն, որը լրացուցիչ ստուգման կարիք չի ունենա»։

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենը մեր այս հարցին փաստացի չի պատասխանել։

Ավելին, արբանյակից արված լուսանկարներն էլ փաստում են, որ պաշտպանության նախարարի կողմից բնակարանի գնման գործարքի ժամանակ «Բյուրեղ» բնակելի համալիրի մասնաշենքերից «Դ» մասնաշենքը ամբողջությամբ կանգուն է եղել։ Google Earth ծրագրում առկա արբանյակային լուսանկարներից մեկը արվել է 2022 թ․ օգոստոսի 17-ին, որտեղ երևում է շինարարության ընթացքը, իսկ բնակարանի վաճառքի գործարքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ 20 օր առաջ։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031