Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Ո՞նց ստացվեց, որ այս պուճուր Հայաստանում փոխնախարարը միլիոններ է մսխում ու նախարարը ոչնչից տեղյակ չէ»

Մարտ 14,2023 23:20 Share

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Երեւանի փոխքաղաքապետ, ժամանակին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին կորոնավիրուսի համավարակի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների՝ 120 մլն. դրամ հափշտակելու կասկածանքով կալանավորմանը: «Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ բերել է ծայրահեղ այլասերված կոռուպցիայի ձեւ: Նախկինները, ինչքան էլ նրանց մասին ասենք, գոնե սկզբում կատարում էին իրենց պարտականությունները, հետո նոր անցնում էին բուն կոռուպցիոն գործողություններին: Ի դեպ, ասեմ, որ ոչ մեկը սրանց չհաջողվեց ապացուցել: Դա էլ է շատ կարեւոր: Ես արդեն ձեզ նայելով սկսում եմ մտածել. կարո՞ղ է ձեզանից առաջ կոռուպցիա չկար: Որովհետեւ ձեւ չկա, որ հինգ տարի փորեք ու չկարողանաք գոնե մի դեպք բերեք, հասցնեք դատավճռի:

Ինչ վերաբերում է կորոնային եւ մսխած գումարներին: Առաջին հերթին եկեք հիշենք, որ այդ ժամանակվա նախարարի կինը տենդեր շահեց ու շատ լուրջ գումար ստացավ պետությունից: Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ է նախարարի կինը լավ, որ պետության փողերը լցնում իր կլինիկան: Դա առաջին կոռուպցիոն զանգն էր եւ դրսեւորումը: Դրա համար նախ այդտեղից սկսեք, հետո կանցնեք մյուս բոլոր հետաքրքիր հանգամանքներին: Կամ ո՞նց ստացվեց, որ այս պուճուր Հայաստանում փոխնախարարը միլիոններ է մսխում ու, պատկերացրեք, նախարարը ոչնչից տեղյակ չէ: Դա հնարավոր չէ, որովհետեւ փոխնախարարը եթե ինչ-որ բան ստորագրում է, վերջինը դրվում է նախարարի ստորագրությունը: Այսինքն, ի՞նչ է ստացվում. Այն ժամանակվա նախարար, դու որ մի բան ստորագրում ես, չես կարդո՞ւմ, չես հետեւո՞ւմ, թե պետական փողերը որտեղ է ծախսում քո փոխնորդը: Այսինքն, մենք այստեղ ունենք անփութություն, պարտականությունների ոչ պատշաճ կատարում, կամ դու հանցակից ես:

Այսինքն, խոսել այն մասին, թե մի ինչ-որ սլաքավար դրել ու գռփել է, այդպես չի լինում: Ավելին, վստահ եմ, որ այդ Սիմոնյանի «աշխատած» փողերն ավելի քիչ են, քան ավելի «հավես տղերքինը», որոնք փորձում են իրենց մեղքը ջարդել սլաքավարի վրա: Հիմա այդ Սիմոնյանը թող գնա, նստի, կամ պատմի: Պատմի, թե ոնց է ստացվել, որ մսխել է պետական փողերը: Էլ չեմ ասում, որ իր հայրենակիցներին մատնել է դաժան մահվան»,-ասաց տիկին Ադիբեկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031