Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի խոսնակն ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Մարտ 15,2023 12:56

Ermenihaber. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։

Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ ի թիվս բազմաթիվ հարցերի քննարկվել  է Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել  նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացներին, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը։

Խոսվել է նաև  թուրք-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին, ընդգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու կարևորությանը։

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։

Նաև նշվել է, որ Թուրքիան շարունակելու պայքարը քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031