Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց ԼՂ գազի մատակարարման 13-րդ անջատումով: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի գնահատմամբ, այս գործողությունները ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»;
«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով: Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետեւեց ԼՂ-ից և
Կարդացեք նաև
Հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:
Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում և Հայաստանի կառավարությանը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ


















































