Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 26,2023 10:35

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը:

Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն:
Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է:

Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան:

Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031