Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը կմեկնի Թուրքիա

Ապրիլ 04,2023 14:04

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 11-16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում, Հայաստանի հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան:

Տեղում թիմին մրցումներին կպատրաստեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն առաջնությանը կմասնակցի որպես մրցավար: Վերջինների թվում է նաև Արթուր Գյուրջինյանը:

Նշենք, որ Հայաստանը կմասնակցի ոչ միայն անհատական, այլև թիմային մրցումներին:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930