Դեռևս ոչ վաղ անցյալում Կոռնիձորը սահմանակցում էր Լեռնային Ղարաբաղին, իսկ այժմ գյուղից տեսանելի են Ադրբեջանի դրոշները։ Չնայած դրան, գյուղում կյանքը շարունակվում է։
Իտալացի լուսանկարիչ Էդոարդո Կասելլան այցելել է գյուղ և բացահայտել է գյուղի դեմքերը։ Գյուղի բնակիչներին օգնել է ժենգյալով հաց թխել, և նրանց համար կապուչինո պատրաստել՝ արևելյան եղանակով։
Հանդիպել է նաև Արթուրին և նրա ընտանիքին։ Արթուրի անունը 44-օրյա պատերազմի ժամանակ մահացածների ցուցակում էր հայտնվել։ Եվ կապիտան Հարութ Դավթյանին, որը պատերազմի ընթացքում վիրավորում է ստացել, և հիմա փորձում է կյանքը դասավորել հարազատ Կոռնիձորում:
Ֆիլմը հրապարակվել է երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Հասանելի են նաև հայերեն և անգլերեն ենթագրեր։
Կարդացեք նաև


















































