Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են հուշարձանների մաքրման աշխատանքներ

Ապրիլ 07,2023 15:09

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան՝ ապրիլի 18-ին ընդառաջ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատմական միջավայրի ծառայության մարզային ծառայության աշխատակիցները մեկնարկել են հուշարձանների տարածքներում մաքրման, բարեկարգման աշխատանքները։

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության աշխատակիցները Վարդաքար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ միասին կատարել են մաքրման աշխատանքներ Վարդաքար գյուղում գտնվող Հուշաղբյուրի և ԵԱԶ հուշակոթողի տարածքներում։

Մեղրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները Շիրակի մարզային ծառայության պատասխանատուների հետ միասին կատարել են մաքրման աշխատանքներ գյուղում գտնվող Ամրոցի և ԵԱԶ հուշակոթողի տարածքներում։

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները «նոր կյանք» են տվել Կուրթան և Վարդաբլուր գյուղերի գերեզմանոցներում գրեթե հողի տակ անցած, անհետացման վտանգի տակ գտնվող, երկու խաչքարի։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, մասնաճյուղ արգելոցների, արգելոց-թանգարանների, ՊՄՊ մարզային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան կրելու են շարունակական բնույթ։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930