Լրահոս
Օրվա լրահոսը

Պեյզաժ նավակում` ձկնորսների հետ. Բոգդան Վրոցլավսկի

Ապրիլ 09,2023 11:19

Լեհ բանաստեղծ Բոգդան Վրոցլավսկին ծնվել է 1944 թ. Վարշավայի մոտ գտնվող Միլանովկայում։
Նա 35 տարի Վարշավայում գործող Ընթերցանության դպրոցական թատրոնի սեփականատերն է։
2006 թվականին արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին՝ «Լուսնի ուրիշ համը» բանաստեղծությունների ժողովածուի համար։

ՊԵՅԶԱԺ ՆԱՎԱԿՈՒՄ՝ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՀԵՏ

Նրանք երկուսով են նավակում
Մեկը նավախելին
Ղեկալծակը ձեռքի մեջ

Մյուսը դեմքը քամուն է ուղղում
Արբեցած նրա թաց խտությունից
և նրանից, որ հեռացող լուսնի լույյսը
նայում է իր
խղճի խորքին

հեռադիտակով տեսնում եմ
սպասումները նրանց

ծաղկում են
հրավառության նման

ալիքները նյարդայնացնում են
դեղնող նախալուսաբացի
հորիզոնում

գուցե նրանք նկատել են արդեն
ծովային խորքի մենությունը

գուցե

բայց հիմա ինձ ցավեցնում է
այդ նավի հեռանալը
դեպի խորքը
անհասկանալի հասկացության

այն շատ հեռու է իմ ցանկություններից
և թևավոր վախերից

ես սկսում եմ հասկանալ

աշունը նահանջում է
ձմեռը կրկին գտնում է ինձ
մենակ
նույն ափում

որտեղ մթնող լողափի ավազը
արգելք է
լույսի թափանցմանը երակներ

մաքրվում են
ամբողջ խտացված
հույսերը

հեռանում են ինչպես
լույսից պատառոտված երազներ

երևի նրանք այնքան խոր են ընկղմվել
երկրի կենտրոնում
որ ոչ ոք չի կարող կարդալ նրանց

լուռ
փորձում եմ փախչել

իմանալով
որ այդ երկուսը նավակի մեջ
զրկված են
իմ երևակայությունից

նրանք երբեք չեն վերադառնալու այստեղ

ՏՈՒՆԸ

Մի լքիր այդ վայրը մի հեռացիր
Քո հանգիստ շնչառությունը և իմ շունչը
Բացականչական նշաններով լեցուն փոթորիկ են առաջացնում
Այն մաքուր կպահի լողափը
Ազատելով նրան փրփուրներից բերված
Լիովին պատահական ալիքներից
Համբերատար եղիր. Սրա մեջ է ուժը քո
և հույսն իմ
Պատմության այս անկատարությունը-գենետիկ արատ է
Փաթաթված մեր կոկորդին-կանցնի
Վաղն այդ նույն տեղում պատմական կառափնարան կկառուցեն:
Խանդավառությամբ կլցվեն մեզ շրջապատվող հրապարկները
Մի լքիր այս վայրը, մի հեռացիր
Սա քո տունն է- մարդկային աշխատասիրության ու քաջության տուն
Համբերատար եղիր, սպասիր
Դեռ սպասիր։

Թարգմանությունը՝ Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930