Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ գիշեր Սիսիանի բնակավայրերից մեկում ադրբեջանցի է հայտնվել, որը բնակիչներից մեկի տուն է մտել, խոսել հայերեն։ Բնակիչը կասկածել է, եւ ադրբեջանցին փախուստի է դիմել։ Եղել է զինվորականի հագուստով։

Միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ Նախիջեւանի տարածքից երկու զինծառայողներ են մոլորվել։















































