Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու դեպքով ձերբակալվածների մեջ է նաեւ ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից սպանված Արթուր Վանոյանի որդին. Shamshyan.com

Ապրիլ 12,2023 12:13

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 11–ին, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի 3 աշխատակիցներ:

Ձերբակալվածներն են՝ նշված հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներ Ժորա Վանոյանը, Էդգար Սարգսյանն ու Հովհաննես Մկրտչյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ժ.Վանոյանը տարիներ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված Արթուր Վանոյանի որդին է: Իսկ Է.Սարգսյանը հայտնի է «Արտաշատցի Էդո» մականվամբ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 5 քաղաքացի, դիմելով Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, խնդրել է օժանդակել ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Վերջիններս համաձայնել են և հիշյալ քաղաքացիներից ստացել են տարբեր չափի գումարներ և որպես կաշառք փոխանցել են ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ին, Է. Ս.-ին և Հ. Մ.-ին:

Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու ձևականորեն ընդունել են գործնական քննություններ և դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ:

Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, միջնորդներ Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, ինչպես նաև կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են և բերվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930