Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի եղբորը հանել են գործից՝ «Եվրոասֆալտ» ընկերությունից՝ ԶԼՄ-ների հրապարակումների պատճառով

Ապրիլ 13,2023 19:50

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել «Եվրոասֆալտ» ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Այս նոր պետական գնումը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ «Եվրոասֆալտը» կապվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված անձի՝ նրա կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի հետ: Վերջինս ընկերության ղեկավարն էր:

Մինչդեռ մեր ունեցած տեղեկություններով՝ լրատվամիջոցների շարունակական ուշադրության եւ հրապարակումների պատճառով «Եվրոասֆալտի» սեփականատերերը որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել Կառլեն Սիմոնյանին:

Գործադիր մարմնի ղեկավար կազմը փոխվել է եւ գլխավոր տնօրեն է նշանակվել Լիլիա Հովհաննիսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930