Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ ադրբեջանցի զինյալը մի հատ լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ դավաճան», այնպես արագ կգտնեին». Մամիջանյան

Ապրիլ 14,2023 14:54 Share

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հարցին՝ հնարավո՞ր է, ինչպես ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, եթե սահմանին սահմանապահներ տեղակայվեն, ապա էսկալացիան կնվազեցվի ու ռազմական գործողությունները կկասեցվեն: Նա պատասխանեց. «Մի տարբերակ կա, իսկ Արարատ Միրզոյանը որտե՞ղ է պատկերացնում, այդ սահմանապահները որտե՞ղ են լինելու: Իրենց որդեգրած քաղաքականության համաձայն՝ նահանջ հավերժ: Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀ գործող կառավարիչները ՀՀ-ի համար մի սահման ունեն՝ կառավարական «դաչեքն» ու վարչապետի կաբինետը, որովհետեւ մենակ դա են պաշտպանում: Մեղմ ասած զարմացած էի, երբ վերջին ագրեսիայի ընթացում ԱԺ շենքից դուրս եկա ու հայտնաբերեցի, որ ԱԺ շենքը պահպանվում է մի քիչ ավելի լավ, քան ՀՀ պետական սահմանը: Չի կարող ՀՀ-ում ու Արցախում լինել անվտանգություն, եթե երկու օր շարունակ ադրբեջանցի մարդասպանը շրջում է ՀՀ տարածքում»:

Նա հիշեցրեց, որ ՔՊ-ականները նշում էին, թե այդ մեկ ադրբեջանցուց վտանգը մեծ չէ, մինչդեռ նա հայ մարդու սպանեց. «Եթե այդ ադրբեջանցի զինյալը մի հատ լայվ մտներ ու ասեր՝ «Նիկոլ դավաճան», այնպես արագ կգտնեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930