Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Decca»-ն հոգևոր արիաների ալբոմ է թողարկել՝ Կալեյայի, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համատեղ կատարմամբ

Ապրիլ 17,2023 12:04

Մեր ժամանակների ամենաճանաչված ձայներից մեկը հանդիսացող աշխարհահռչակ տենոր Յոզեֆ Կալեյան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ կատարմամբ ձայնագրել է հոգևոր արիաների իր առաջին «Ավե Մարիա» ալբոմը «Decca» հեղինակավոր ձայնագրային ընկերության պիտակի ներքո։ Ալբոմում ներառված է Վերդիի, Ստրադելլայի, Գրուբերի, Ադամի, Շուբերտի, Ռոսսինիի, Լիգուորիի, Վագների, Մասկանյիի, Բիզեի և այլ կոմպոզիտորների հեղինակած տասնհինգ երգ։

«Ավե Մարիա» հոգևոր երաժշտության ալբոմը թողարկվել է ապրիլի 7-ին՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ։ Այն հասանելի է երաժշտական տարբեր հարթակներում։

«Decca Classics» ընկերության հետ բազմամյա համագործակցության ընթացքում սա Յոզեֆ Կալեյայի առաջին ալբոմն է, որում ամբողջությամբ ներառված է հոգևոր երաժշտություն և որը, ըստ աշխարհահռչակ տենորի, ամենասպասված իրադարձություններից է եղել իր կյանքում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930