Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երեւանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ»

Ապրիլ 18,2023 10:14

Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Երեւանի բազմաբնակարան շենքերում տարեկան 700 վերելակ է փոխարինվելու։

Նկատենք, որ այսպիսի տեղեկատվություն նոյեմբերին հայտարարել էր նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Սակայն նկատենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 14-ի կառավարության նիստում տեղեկացրեց, որ 2023-ին ծրագրվում է փոխարինել 100 վերելակ համայնքային բյուջեով ու եւս 473 վերելակ՝ կառավարության ֆինանսավորմամբ։
Միեւնույն ժամանակ «Սիվիլնեթ»-ը նկատում է, որ այժմ քաղաքապետարանի կայքում տեղադրված է միայն 500 վերելակի ձեռք բերման մրցույթ։ Ստացվում է, որ վարչապետի հայտարարությունը, թե՝ «մենք Երեւանում դուրս ենք եկել տարեկան 700 վերելակ փոխելու տեմպի վրա», չի համապատասխանում իրականությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930