«Նախորդ երեք ամսում աշխատել ենք ԱՄՆ-ից ժամանած մասնագետ Քիմ Հեքիմյանի հետ, որպեսզի գծենք նոր ծրագիր, որով թիրախային, վարքագծային փոփոխություն ենք բերելու»,-ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախարարությունն ի՞նչ է անում՝ կրծքով կերակրումը խրախուսելու համար։

Անահիտ Ավանեսյանը նաեւ նշեց՝ ՀՀ-ում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, ինչը ցավալի միտում է․ «Գուցե այո, կինն է որոշում, թե ինչպես երեխա ունենա, բայց դա վնասում է կնոջ առողջությունը եւ հետագայի համար խնդիրներ ստեղծում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































