Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պատրաստ կլինի մայիսի վերջին՝ եռաշերտ ասֆալտով»․ Գնել Սանոսյան

Ապրիլ 20,2023 15:19

«Այսօր ադրբեջանցին ավելի շուտ է բարձրանում մեր սահմանները, ինչո՞ւ ենք ուշացնում։ Չէ՞ որ ունենք ինժեներական, շինարարական մեծ ներուժ։ Եղել եմ Տեղ-Կոռնիձոր հատվածում, որտեղ ասֆալտը մեկ շերտով է։ Ի՞նչ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում են նշանակվել ճանապարհի ժամկետներ։ Ապրիլի մեկին պետք է ավարտվեր, բայց այդ ճանապարհը մինչեւ հիմա պատրաստ չէ»,- ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Կար որոշակի պայմանավորվածություն, որ ապրիլի մեկից երթեւեկությունը պետք է տեղափոխվեր նոր ճանապարհի վրա։ Այդ գրաֆիկով գնացել ենք հետեւյալ կերպ․ ապրիլի մեկի դրությամբ ճանապարհը երթեւեկելի պետք է դարձնեինք, ինչը կարողացանք անել։ Բայց ոչ ամբողջապես։ Լրիվ պատրաստ կլինի մայիսի վերջին՝ եռաշերտ ասֆալտով, ջրահեռացման համակարգերով։ Կարծում եմ՝ մայիսի վերջին պատրաստ կլինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930