Լրահոս
Օրվա լրահոսը

5 պատանի մոլորվել են անտառում. ՆԳՆ ծառայողները վերջիններիս տեղափոխել են Ստեփանակերտ

Ապրիլ 22,2023 15:35

Ապրիլի 22-ին՝ ժամը 11 :38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօթյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել:

Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11 :40-ին կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:

Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Հավելում

Մենք հաճախ հայտնվում ենք այնպիսի իրադրության մեջ, որին գրեթե նախապատրաստված չենք լինում: Մյուս կողմից` արտակարգ գործոնների ազդեցության հետևանքով հաճախ հայտնվում ենք անելանելի դրության մեջ:
Հայտնվելով արտակարգ իրավիճակներում` մեզ անհրաժեշտ է անվտանգության ապահովում և իրավիճակի լուրջ մոտեցում ցուցաբերելու զգացում:
Նման դեպքերում պետք է անհապաղ զանգահարել 911: Հիշե՛ք, որ ահազանգը գրանցվելու վայրկյանից՝ Ձեզ որոնում են:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930