«Ապրելու երկիր» կուսակցության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 108 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Կուսակցությունը նաև տարածել է ուղերձ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։

Հայատյաց Թուրքիան այսօր էլ իր անվերապահ աջակցությունն ու անմիջական մասնակցությունն է ցուցաբերում ոչ պակաս ցեղասպան Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։
Եվ դա տեղի է ունենում «խաղաղության դարաշրջանում», որի մասին քարոզողներն առնվազն պետք է վերանայեն թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակներն ու մեկընդմիշտ արձանագրեն՝ ոճրագործությունները ներում չունեն, ներվելու դեպքում՝ կրկնվում են։
Կարդացեք նաև
Բայց ինչպես և մեկ դար առաջ, այսօր էլ հայ ժողովրդի՝ իր հողում ապրելու կամքն անբեկանելի է։ Եվ հենց այդ կամքն ու ցանկությունը պետք է լինեն նոր ցեղասպանությունների կանխարգելման հիմքը, միջոցն ու ուղին. Հայաստանն ու Արցախն այսօր պետք է հզորանան առավել, քան երբևէ։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր հողին ու մեր արժեքներին։
Հավերժ ոգեկոչում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Ապրելու երկիր» կուսակցություն



















































